Համացանցում տարածվում է Ռ. Քոչարյանի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ արած հայտարարությունը, որտեղ վերջինն ասում է. «Ինձ համար, այսպես ասած, երկու անգամ նման իրավիճակներից պատվով դուրս գալը նշանակում է ռիսկի տակ դնել իմ համբավը: Հիմա երրորդ անգամ մտնում ենք սրա տակ, ուրեմն պետք է ևս պատվով դուրս գանք: Սա լինել-չլինելու հարց է լինելու, օրինակ, իմ համար»:

Մինչդեռ, այսօրվա ասուլիսի ժամանակ, երբ լրագրողը հիշեցրեց նրա հայտարարությունը, Քոչարյանն ասաց. «Ինձ մի վերագրեք բառեր, որոնք չեմ ասել: Ես երբեք չեմ ասել՝ լինել-չլինելու հարց է»: