Հերթական անգամ հրավիրվել եմ ոստիկանություն: Այս անգամ, գուշակեք... դդդ... դանչիկն է քաղմասում երգել իմ հասցեին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է NEWSPRESS.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանը:

«Ինչպես ասում են, սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Ուրեմն ինքը գա տեղամաս, իրեն արտոնյալ զգա, քաշի քվեատուփի կնիքը պոկի, մի բան էլ ինքը գնա ի՞մ վրա գրի: Աշխա՜րհ, կանգնի, դանչիկն իջնում ա:

Հե՜յ, գիդի, Նիկոլ: Էդքան քեզ, փեփռուշիդ, օլենь-իդ ինչ ասես ասեցի, մեկդ չգնացիք վրես գրեք, ամա էս սորոսական վախկոտիկը, քաղմասի կռիսը վազել ա պաշտպանություն փնտրի ոստիկանների մեջ:

Ուրեմն լսի, տղուկ, ինչքան ուզում ես գրի, ինչքան էլ գրելը քո մասնագիտությունն ա, մեկ ա, պատասխան ես տալու, այ հենց կնիք պոկելու համար: Էդ տեղամասում ուրիշ մեկը պոկած լիներ, հիմա վայնասունդ դրել էիր, չէ՞: Դե գնա ու վայնասունդ դիր, որ դատարանի առաջ պատասխան չտաս:

Սպասիր ինձ, փոքրիկ գրչակ: Չնայած գիտեմ՝ շողքս տեսնելուց ծակ ես ման գալիս, որ մտնես, ինչպես ընտրությունների օրն էիր փնտրում»: