Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանի հետ։