Երեկ դատավոր Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարեց նախաքննական մարմնի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

Դատական նիստից հետո Չարչյանի պաշտպանները հայտարարեցին, որ առկա է այն ձայնագրության ամբողջական տեսատարբերակը, որի մի հատվածի՝ թելեգրամ-ալիքներից մեկով հրապարակումը դարձավ քրեական գործ հարուցելու ու պրոֆեսորին կալանավորելու հիմք ու պայման:

168.am-ի տրամադրության տակ է հայտնվել այդ տեսաձայնագրությունը: