«Ես իմ մանկությունը բանակի ծառայությունից հետո, որ անցկացրել եմ Ռուսաստանում, ես տեսել եմ ռուսները ինչպես են իրենց կանանց հետ վարվում։ Թող քյավառցիք վատ չզգան, բայց մեր քյավառցի տղամարդիկ շատ կոպիտ են կանանց հանդեպ։ Ես շատերին ասում եմ՝ չի կարելի»,- Հ1-ի տաղավարում պատասխանելով հաղորդավար Հրաչուհի Ութմազյանի հարցին, թե ո՞վ է իրեն այդքան կնամեծար դաստիարակել, ասաց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը։