«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ տղամարդու կյանքը:

65-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել ծանր վիճակում, ստամոքս-աղիքային սուր արյունահոսությամբ և անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունքում:

3 տարի առաջ հիվանդի մոտ ախտորոշվել էր աորտայի և նրա ճյուղերի օբլիտերացնող աթերոսկլերոզ, կատարվել էր աորտո-զստային բիֆուրկացիոն ալլոշունտավորում: Տարեսկզբից, սակայն, սկսել էին պարբերաբար կրկնվող արյունահոսություններ, ախտորոշվել էր սակավարյունություն, հիպովոլեմիա, որոնց պատճառը հնարավոր չէր եղել պարզել:

«Էրեբունի» ԲԿ-ում հոսպիտալացումից հետո կատարվել են լաբորատոր-գործիքային մանրակրկիտ հետազոտություններ: Պոլիօրգան անգիոգրաֆիկ համակարգչային շերտագրությամբ պարզվել էր, որ առկա է որովայնային աորտայի ինֆրառենալ հատվածի քրոնիկ շերտազատում, աորտիտին բնորոշ պատկեր՝ հարպատային ազատ գազի առկայությամբ: Ախտորոշվել էր նաև տասներկումատնյա աղու ստորին հորիզոնական հատվածի հետին պատի դեֆեկտ:

Չնայած վերակենդանացման բաժանմունքում իրակացված ինտենսիվ թերապիային՝ հիվանդի վիճակը չէր կարգավորվում: Վերակենդանացման և վիրաբուժական ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ հրավիրվեց կոնսիլիում: Առաջատար մասնագետները, վերլուծելով հետազոտությունների արդյունքները՝ ախտորոշվեցին հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ աորտո-դուոդենալ խուղակ:

Հաշվի առնելով հազվագյուտ հիվանդության մեծ ռիսկերը՝ որոշվեց կատարել բացառիկ վիրահատություն:

Հիվանդի հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների: Նա ապաքինմամբ դուրս է գրվել վիրահատությունից 11օր անց՝ ապաքինմամբ:

Այս մասին հայնում են ԲԿ մամլո ծառայությունից։