Ադրբեջանն հույս ունի, որ Հայաստանը, տեղի ունեցած պառլամենտական ընտրություններից հետո կսկսի բանակցություններ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Ավստրիայի, Լիտվայի եւ Ռումինիայի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ մինչ այդժմ Հայաստանն այս առումով որեւէ քայլ չի արել դեռ, բայց հնարավոր է, որ նախընտրական վիճակն է դրան խանգարել։

Ալիեւը նաեւ ասել է, որ ներկայումս իրադրությունը կարելի է գնահատել որպես հետկոնֆդլիկտային զարգացում, քանի որ ինքը համարում է, որ «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է»։ Ալիեւը նաեւ շեշտել է, որ եթե Երեւանի հետ չկա խաղաղության համաձայնագիր, չկա նաեւ խաղաղություն։ Իսկ այդ դեպքում Հարավային Կովկասում էլ խաղաղություն լինել, ըստ Ադրբեջանի նախագահի չի կարող, մինչդեռ «մեզ պետք է խաղաղություն եւ կայուն զարգացում, կանխատեսելիություն, պատերազմի զրոյական ռիսկ»,- շեշտել է Ալիեւը։