Վարչական դատարանն անվավեր է ճանաչել ԿԸՀ 19․06․2021 թվականի որոշումը, որով ԿԸՀ-ն Նիկոլ Փաշինյանի՝ ընտրության նախօրեի ուղիղ եթերը որակել էր որպես քարոզչություն և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառել նախազգուշացում։ Դատարանը փաստել է, որ նշված ուղիղ եթերը որպես քարոզչություն որակվել չի կարող։ Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը: