Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բրիտանական «Defender» ռազմանավում գտնված «Daily Mail» հայտնի պարբերականի թղթակիցը, որպես ականատես նկարագրելով Սև ծովում գրանցված լարվածությունը, ռուսական կողմի հանդեպ օգտագործում է «թշնամի» բառը։
Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան միմյանց դեմ պատերազմ չեն վարում։
Մինչդեռ մեզանում նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքը բռնազավթած ադրբեջանցի բաշիբոզուկները դեռևս թշնամիներ չեն, այլ միայն հակառակորդ»։