«2 օր առաջ գնացել էի Սյունիք՝ աչքովս տեսնելու որոշ բաներ ու ինչը, որ տեսա, կփոխանցեմ ձեզ»,- ֆեյսբուքյան եթերում հայտնել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը:

«Եղա զորամասներից մեկում: Զինվորները՝ բախտ ու բրուխտ, բաց թողած, ոչ մի պարապմունք չտեսա, պատերի կամ ծառերի տակ, 80-ականների զենքերով, իմիջիայլոց.... Որտեղ, որ նրանք բնակվում էին, դպրոց էր, կամ մեկ ուրիշ բան»,- ասել է ազատամարտիկը: