Իրաքի և Սիրիայի սահմանային շրջանում իրանամետ ուժերի ուղղությամբ Միացյալ Նահանգների ավիահարվածները լեգիտիմ չեն և ագրեսիայի ակտ են այդ պետությունների նկատմամբ, հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը:

«Կարծում եմ՝ դա անթաքույց ագրեսիա է ԱՄՆ-ի կողմից, ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրաքի ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների խախտում»,- ասել է Շվիտկինը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ավիահարվածները «ոչ այլ ինչ են, քան ներքին գործերին միջամտություն»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պենտագոնում հայտնել էին, որ ԱՄՆ ԶՈՒ-ն՝ նախագահ Ջո Բայդենի հրամանով ավիահարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի սահմանային շրջանում իրանամետ խմբավորումների օբյեկտների ուղղությամբ: