Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ է ընտրվել ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Այս մասին հայտնում են ակադեմիայի լրատվական բաժնից:
Նշենք, որ ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը: