Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին: Այս մասին նշված է Բելառուսի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

«Բելառուսի Հանրապետությունը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությանը: Բելառուսն սկսում է ԵՄ հետ արտահանձնման համաձայնագրի գործողության դադարեցման ընթացակարգերի իրագործումը: Մենք չենք կարող կատարել այդ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները ԵՄ ընդունած պատժամիջոցների ու սահմանափակումների պայմաններում», – նշված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությունում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը և Մոլդովան: