Այսօր այցելել եմ բոլորիս հուզած տեսանյութի աղջնակին՝ հրաշք Նարեին: Զինվորների խոսքով Նարեի հայրը իսկական հերոս էր։

15 տարի անձնվիրաբար ծառայել է Հայրենիքին։ Եղել է դիպուկահար։ Ապրիլյանին հերոսաբար կռվել է ու արժանացել պետական պարգևի։

44 օրյա պատերազմին մինչև վերջին շունչը պայքարել է, զինվորների համար եղել է հայր, իր վերջին կտոր հացն էլ տվել տղերքին։

Զոհվելուց հետո, ցավոք, ընտանիքը չի կարողացել անգամ մասնակցել հուղարկավորությանը, քանի որ դեռ պատերազմ էր…

Նարեին ամենաշատն է սիրել։

Տարիներ շարունակ ընտանիքը բնակվել է վարձով, պատերազմից մեկ ամիս առաջ Ճարտարում գնել են փոքրիկ տուն ու սկսել վերանորոգել, բայց…

Նարեի մայրը համեստության ու արցախցի կնոջ մարմանացում է, որ անգամ պնդելուց հետո չէր ուզում, որ անցնենք գործի։

Հիմա՝ Նարեի մայրիկի հետ որոշեցինք վերանորոգել տունը։ Հստակ գումար չեմ կարող նշել, քանի որ շատ աշխատանք կա անելու՝ տանիք, լոգարան, պատուհաններ և այլն։Ինչքան հավաքվի էդքան էլ գործ կանենք։ Միասին էլ քարը քարին կդնենք ու ընկերներով կկառուցենք։

Երևի թե էսքանը, ինձ թվում է կարիք չկա գրել, պատմել ու ասել մարդկանց զգացածի մասին։ Ի գործ

Փոխանցում կարող եք կատարել՝

Idram 546045091

Ընթացիկ հաշիվ՝ 2050090675591002AMD

Քարտային՝

2050090675597002

Ինեկո բանկ, Վաչիկ Վարդանյան

Արտասահմանից փոխանցում կատարելու դեպքում գրեք։

Նպատակ բաժնում կգրեք՝ Նարե

Վաչե Վարդանյան