Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը» հունգարական «Ֆեհերվարի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդպումը կանցկացնի Գյումրիի Քաղաքային ստադիոնում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Խաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացնելը հնարավոր չի եղել, քանի որ ՀՖՖ-ն որոշել է միջազգային հանդիպումներ անցկացնելու համար այն տրամադրել «Ալաշկերտին» և «Նոային»։


Հիշեցնենք, որ «Արարատի» և «Ֆեհերվարի» միջև առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին, հունգարական Սեկեշֆեհերվար քաղաքի «Արենա Շոշտո» ստադիոնում։ Այդ զույգի հաղթողը որակավոման երկրորդ փուլում կմրցի «Պայդե» («Էստոնիա») - «Շլոնսկ Վրոցլավ» ( «Լեհաստան») զույգի հաղթողի հետո։