Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու, առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Նա տեղեկացրել է, որ այժմ աշխատանքներ են տարվում ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ «Իհարկե, առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են այս պահին երաշխավորում անվտանգությունը և խոշոր առումով մենք տեսել ենք, որ ապահովված է անտանգությունը։ Փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոնց մասով արձագանքներ, որոշ չափով, ռուսական կողմից, մեր կողմից եղել են: Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով՝ մի քանի ամսվա ընթացքում, ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու։ Այս մասով լրացուցիչ աշխատանքներ տանում ենք, նաև աշխատանքներ են տարվում այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու, այդ թվում՝ գիշերային լուսավորության հարցերն են լուծվում, վերահսկողությունն է լրացուցիչ ուժեղացվում, և այլն»: