ԱՄՆ-ում հարցազրույցի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջաբյանը, անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ասել է. «Էսպիսի խայտառակ որակի ընդդիմություն, հանցագործների խումբ՝ երբևէ չենք ունեցել: Մենք ունեցել ենք շատ վատ ընդդիմություն, Արտաշես Գեղամյան նույնիսկ, Վազգեն Մանուկյան ընդհուպ, բայց ազգային անվտանգության սպառնալիք դարձած ընդդիմություն խորհրդարանում չենք ունեցել: Ռ. Քոչարյանը իր հանցախմբով ու «պատիվ ունեցողների» խմբակը չպայթած ական են՝ ՀՀ ընդերքում»: