Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն անդրադառնալով՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ «պատերազմը պետք է ավարտվեր Շուշիում, որովհետև դա այն գինն էր, որ ՌԴ-ը խոստացել էր Ադրբեջանին՝ նրա եվրասիականացումն ապագայում ստանալու դիմաց». «Եթե հետևել եք, ռուսական քաղաքագիտական միտքն այս օրերին ասում է՝ մենք մեր պարտքը կատարեցինք Ադրբեջանի առաջ՝ Շուշին հանձնեցինք Ադրբեջանին, Ադրբեջանը պետք է դառնա ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ: Այսինքն՝ Հայաստանը իր զավակների արյան գնով վճարել է մի բանի դիմաց, որն առհասարակ կապ չունի մեր ազգային շահերի հետ»,- հայտարարեց նա: