Հունիսի 9-ին Սոչիի բնակչի կողմից հերթապահության ժամանակ սպանված դատական կարգադրիչներ Ալբերտ Աղոզյանը եւ Անդրանիկ Մաթեւոսյանը հետմահու պարգևատրվել են «Արիության շքանշաններով»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակված է kremlin.ru կայքում:

«Արիության, քաջության եւ նվիրվածության համար, որոնք ցուցաբերվել են ծառայողական պարտականությունները կատարելիս, Աղոզյան Ալբերտ Արտեմովիչին եւ Մաթեւոսյան Անդրանիկ Խաչիկովիչին պարգեւատրել «Արիության շքանշանով»,- ասված է փաստաթղթում:

Հունիսի 9-ին Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տան բնակիչներին վտարելու համար Ադլերի դատարանի կողմից ուղարկված կարգադրիչները գնդակահարվել էին տեղի 60-ամյա բնակչի կողմից, որը նաեւ վիրավորել էր մեկ այլ մարդու:

Ըստ ՆԳՆ տվյալների՝ հրաձգությունը տեղի է ունեցել վտարման ընթացքում ծագած հակամարտության հետեւանքով: Տունը, որի մոտ տեղի է ունեցել միջադեպը, հայտարարվել է ինքնակամ շինություն:

Կրասնոդարի ՔԿ-ն քրեական գործ է հարուցել տղամարդու դեմ: Կրասնոդարի երկրամասի դատախազությունը վերահսկողություն է հաստատել քրեական գործի քննության նկատմամբ