Լոռու մարզում, հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։50-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կայանից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանյան խճուղում գործող թիվ 18 դպրոց, որի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Սեյրան Հարությունյանն էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։