Երեկ՝ հուլիսի 6-ին, ող բե րգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արգինայի ջրատարում երեխա է ընկել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ,16-ամյա Նարեկ Խ-ն Արտենի գյուղի վարչական տարածքում բերքահավաք կատարելիս իր 2 ընկերներին Արտենի գյուղի վարչական տարածքով անցնող «Մայր առու» ջրատարի միջից դուրս հանելու ժամանակ խորասուզ վել է, որտեղից մոտ 4.5 -5 կմ հեռավորության վրա՝ Արգինա գյուղի վարչական տարածքում, բնակիչների օգնությամբ դուրս է բերվել վերջինիս դ ին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դ իակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: