Nature Astronomy-ին հաղորդել է, որ Սատուրնի արբանյակ Էնցելադի պլանային հետազոտության ընթացքում Cassini-Huygens զոնդը հայտնաբերել է, որ դրա մակերեսից ժայթքում են մեթանով հարուստ աղային գոյացություններ: Մասնավորապես, մեթանը համարվում է տիեզերքում կյանքի գոյության հիմնական նշաններից մեկը, քանի որ այն արտադրվում է մեծ քանակությամբ մանրէների կողմից՝ որպես նրանց կենսագործունեության կողմնակի արգասիք: Սակայն գազի առաջացման պատճառը կարող է այլ լինել, հայտնել է Planet-today-ը:

Գիտնականներին վաղուց հայտնի է, որ Էնցելադը ծածկված է հսկայական օվկիանոսով, որը թաքնված է սառույցի հսկայական շերտի տակ: Տեսականորեն, մեծ քանակությամբ մեթան արտադրող մանրէները կարող են ապրել օվկիանոսի ստորին հատվածներում: Այնուամենայնիվ, տեխնիկայի զարգացման ժամանակակից մակարդակը թույլ չի տալիս դա ստույգ պարզել:


Քանի որ դեպի Էնցելադ հետազոտական զոնդ արձակել դեռեւս հնարավոր չէ, գիտնականները որոշել են մաթեմատիկական տեսանկյունից հաշվարկել, թե արդյո՞ք մանրէները, ինչպես Երկրի մեթանոգենները, կարող են արտադրել այնքան մեթան, որպեսզի ստեղծեն արբանյակից տեսանելի շերտեր, որոնք պարունակում են նաեւ ածխաթթու գազ եւ դիհիդրոգեն:

Քանակական հետազոտության մեթոդներից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ մանրէների կենսագործունեությունը բավարար չէ դրա համար: Իսկ մեթանի մեծ քանակությունը, հավանաբար, որոշակի երկրաքիմիական գործընթացների արդյունք է: