Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը և ստահոդ շշուկների, թե իբր Տիգրան Ավինյանը պաշտոն է ստանձնելու «Տելեկոմ Արմենիա»-ում, ընկերությունը հերքում է այս տեղեկատվությունը և հայտարարում, որ այն չի համապատասխանում իրականությանը:

«Տելեկոմ Արմենիա»-ն նաև շնորհակալություն է հայտնում մեծաթիվ արհեստավարժ լրագրողներին, որոնք նյութ տպագրելուց առաջ դիմում են կողմերին մեկնաբանություն ստանալու համար:


Հիշեցնենք, որ ընկերության մամուլի ծառայությունը հասանելի է +37410290514 հեռախոսահամարով և [email protected] էլեկտրոնային հասցեով: