«Փաստ» թերթը գրում է. «Գործող իշխանությունների համար խնդրահարույց ոլորտներից մեկը միշտ էլ արտաքին քաղաքականությունն է եղել, իսկ հիմա ընդհանրապես բարձիթողի վիճակում է գտնվում ԱԳՆ-ն։ Քանիցս փաստել ենք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չի վստահում ոչ մեկին, իսկ արտաքին հարաբերություններին վերաբերող մի շարք կարևորագույն հարցերի մասին ԱԳՆ-ն, կարելի է ասել, նույնիսկ տեղյակ էլ չէր լինում։

Ի վերջո, դիվանագիտական կորպուսն իր վերաբերմունքը դրսևորեց իշխանությունների ցուցաբերած վարքագծի վերաբերյալ, ու հիմա ԱԳՆ-ում խոր անորոշություն է:

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում շատ լուրջ, գրեթե արմատական փոփոխություններ են սպասվում ՀՀ դիվանագիտական կորպուսում։ Ընդ որում, խոսքը նախարարի ու փոխնախարարների նշանակման մասին չէ, ինչը բնական է: Մեր ունեցած տեղեկություններով, մոտ 25 դեսպան, որոնք հավատարմագրված են տարբեր առաջատար երկրներում, հետ են կանչվելու, իսկ նրանց փոխարեն նշանակվելու են իշխանության քիմքին հաճելի կադրեր։

Այստեղ, սակայն, լուրջ խնդիրներ կան. բանն այն է, որ մեր դիվկորպուսում պրոֆեսիոնալ, կարողունակ կադրերը քիչ չեն, սակայն շատ դժվար է նրանց մեջ գտնել այնպիսիններին, որոնք կհամաձայնեն աշխատել այնպիսի պայմաններում, ինչպիսիք թելադրում է Նիկոլ Փաշինյանը, և որոնք դարձան մի շարք առանձցքային պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների հրաժարականի պատճառ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում