ՔՊ-ական Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ. «Մեղրիի մաքսակետում հավաքված են քանի հազար իրանցիներ, որոնք ցանկանում են 15 հուլիսից առաջ մտնել Հայաստան և կորոնավիրուսի դեմ անմիջապես պատվաստվել։ Լուրերը հաղորդում են իրանական սոցցանցերը և պարսկալեզու ԶԼՄ-ները. զարմանալի է, որ հայկական ԶԼՄ-ներից ոչ մեկը տեղում հաղորդում չի պատրաստում... Այս իրանցիները մեր բարեկամության դեսպաններն են լինելու իրենց երկրում: Նրանք հիմա COVID-19 ի դեմ պատվաստման համար մեր կարիքն ունեն և անհրաժեշտ է բարձր պատրաստվածությամբ օգնենք նրանց»: