Այսօր Սդ-ում հերթական նիստին ընտրությունների ժամանակ խախտումների մասին ապացույցներ ներկայացնելիս «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը գործին կցել էր լուսանկարներ, որոնցում երևում էին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ օգտագործված ծրարները։

Նրա համոզմամբ՝ այդպես քվեարկության գաղտնիությունը խախտվել է, ինչի հետևանքով կարող էին ուղղորդել ընտրողներին։

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին իր հետ բերել ծրար ու քվեաթերթիկ. «Եթե ծրարները և քվեաթերթիկները պահպանվել են, խնդրում եմ հաջորդ նիստին բերեք»,-ասաց Թովմասյանը` դիմելով ԿԸՀ ղեկավարին:

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն էլ նշեց, որ լուսանկարում հստակ երևում է, որ ծրարը թափանցիկ է և միացավ Թովմասյանի խնդրանքին: