ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հուլիսի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 597 դեպք, որոնցից 217 810-ը՝ առողջացած, 4549-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3128 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 242 361 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 4150 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք: Ունենք 79 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1110 է»: