«Հրապարակ»-ը գրում է․ «Արդեն գրել ենք, որ գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղել: Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից։

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին նախկինում ունեցած հաշիվները մաքրելու նպատակով՝ կանչել է Սուրիկ Խաչատրյանի որդուն։

Ըստ ականատեսների՝ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը ապտակել է Կարեն Պողոսյանին, որից հետո վերջինս իր մեքենայից հանել է իր ինքնաձիգը և անկանոն կրակոց բացել։

Վիրավորվել է Սուրիկ Խաչատրյանի ազգականը և Կարենի ընկերը, որի վիճակը ծայրահեղ ծանր է»։