Սահմանադրական դատարանը 6-րդ օրն է` քննում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը: Բողոքները ներկայացրել են խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։