* Սահմանին զոհ ունենք։ Ադրբեջանցիները նոր առաջխաղացում են պատրաստում։ Հատկանշական է՝ Տիգրանաշենի հատվածում, որը Նիկոլն ադրբեջանական անկլավ է համարում։ Ի դեպ, աննախադեպ է՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է զոհի մասին, բայց անուն չի նշում, դիվադադար անելով այդ գծում ծառայող բազում զինվորների հարազատներին։

*ԱԳ նախարարի պաշտոնին են պատրաստում Արմեն Գրիգորյանին, որը տարիներ առաջ հակառուսական ցույցերի ակտիվ մասնակից էր, ատամներով պայքարում էր Ազգ-Բանակ գաղափարախոսության դեմ, համարում այն միլիտարիստական, ռազմատենչ։ Պատերազմից հետո խոսում, որ թուրքերն այլեւս թշնամի չեն ու Ազգային Անվտանգության ռազմավարությունը պետք է փոխվի այդ մասով։

* ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատը ներխուժում է Նիկոլի քննադատության եւ ցասումի թիրախում արդեն երկար ժամանակ հայտնված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ու մարդկանց բերման ենթարկում։

* հետապնդումների են ենթարկվում Սյունիքի համայնքապետերը, կարվում են քրեական գործեր, բանտարկվում են շատերը։

* Գորիսում Նիկոլի նշանակած մարզպետի որդին ու նախկին մարզպետի որդին իրար վրա են կրակում քաղաքի կենտրոնում։

* իսկ ճիշտ այս պահին կառավարության ողջ քարոզչական ռեսուրսը հրճվել է, թե Փաշինյանի հանձնարարությունը կատարվել է ու ծանրաձողերը հասել են Հայաստան։

Սա է մեր երկրում իրականության ողջ ողբերգականությունը։ Երբ դադարում է պետությունը գործել ու տիրում է համատարած քաոս։

Գեղամ Մանուկյան