«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում այս օրերին թեժ քննարկվում է այն հարցը, թե խորհրդարանական որ հանձնաժողովները պետք է բաժին հասնեն ընդդիմադիր խմբակցություններին:

Ինչպես հայտնի է, Դոնթի բանաձեւով՝ երկու հանձնաժողով պետք է բաժին հասնի «Հայաստան» դաշինքին: Եվ, ահա, իշխանությունների համար առանձնակի կարեւորություն է ներկայացնում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաեւ Պետաիրավական, արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը: Այս հանձնաժողովներից ոչ մեկը նրանք չեն պատրաստվում զիջել ընդդիմությանը, սակայն դրանցից մեկը պետք է տան «Հայաստան» դաշինքին: Եվ դրա համար, մեր տեղեկություններով, թեժ քննարկումներ են, թե ինչ եւ ինչպես անել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունը հակված է զիջել Կրթության, Մարդու իրավունքների, ինչպես նաեւ Ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովները, միայն թե այն չորսը ղեկավարեն հենց իրենք:

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դեռ վաղ է ասել: Եթե այդ չորս հանձնաժողովները մնան իշխանական խմբակցությանը, ապա Պաշտպանության հարցերով հանձնաժողովը կնախագահի Անդրանիկ Քոչարյանը, Արտաքինը՝ Վլադիմիր Վարդանյանը, Տնտեսականը՝ Բաբկեն Թունյանը, իսկ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահի համար դեռ թեկնածու են փնտրում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում