«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայաստան» դաշինքի չորս պատգամավորի թեկնածու կալանավորված են, ու այդպես էլ դաշինքի փաստացի ղեկավար Քոչարյանին չտեսանք դատարանների դիմաց` ի պաշտպանություն նրանց։
Ես այդպիսի բան չեմ տեսել ընդդիմության ոչ մի առաջնորդի կողմից։
Սա նշանակում է, որ հայտնի բժիշկ Չարչյանը, Սյունիքի համայնքապետերը ընդամենը միջոց ու գործիք են եղել Քոչարյանի ձեռքին իր անձնական նպատակները իրագործելու համար։
Սա պետք է հասկանան այն մարդիկ, ովքեր դեռ կանգնած են նրա կողքին ու հավատում են նրա անիրագործելի խոստումներին։
Նա տանուլ է տվել։ Նա այլևս ձախողակ քաղաքական գործչի կերպար է։
Հեռու չէ նաև այն ժամանակը, երբ իրավական լուծում կստանա նրա քրեական անցյալը»։