Գերմանիայի Արվայլեր շրջանում մոտ 1,3 հազար մարդ անհետ կորել է ուժեղ ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հայտնում է շրջանի վարչակազմի կայքը։

Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտնել էին, որ Գերմանիայի արևմտյան մասում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ։
Ընդհանուր առմամբ, տարերքի դեմ պայքարում օգնություն են ցուցաբերում ավելի քան 1000 հրշեջներ, ոստիկաններ և ստորաբաժանումների այլ աշխատակիցներ:
Իր հերթին Անգելա Մերկելը հայտարարել է, որ ջրհեղեղի հետ կապված թվերը շոկ են առաջացրել իր մոտ: