Անցյալ շաբաթ` չորեքշաբթի օրը, 8-ամյա Յուսուֆ Ասաֆ Տիկտաշը և նրա ծնողները գնացել էին Շեհզադելեր շրջանում գտնվող լողավազան: Ծնողները պառկել էին ջրի կողքին, իսկ տղան անմիջապես վազել էր լողալու: Երեխան բարձրացել էր սահուղու վրա և թռել լողավազանի` իր համար չափազանց խորը հատված: Դրանից հետո երեխան մեկ րոպե պայքարել էր իր կյանքի համար` ձեռքերը թափ տալով այն հույսով, որ ծնողներն իրեն կօգնեն: Սակայն ոչ ծնողները, ոչ էլ մնացած հանգստացողները նրան ուշադրություն չէին դարձրել:

Անվտանգության տեսախցիկը նկարահանել է սարսափելի պահը: Տեսնելի է, որ երեխան գրեթե լողավազանի կենտրոնում բարձրացնում է ձեռքերը, բայց ոչ ոք չի շտապում օգնել նրան: Երբ ծնողները` Սաիմե և Էնգին Տիկթաշին, նկատեցին իրենց որդուն, նրանք դուրս հանեցին նրան ափ ու շտապօգնություն կանչեցին: Ժամանած թիմը երեխային տարել է Հաֆս Սուլթան Ջելալ Բայարի հիվանդանոց:

Յուսուֆը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Մի քանի օր բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց վերջում տղան մահացավ երկուշաբթի՝ հուլիսի 12-ին, ուղեղի թթվածնային սովից առաջացած խանգարումների պատճառով, գրում է The Sun-ը: