Զոհված զինվորի մայրը խնդրում է տաքսու վարորդին վերադարձնել հեռախոսը, որտեղ գտնվում են զոհված որդու նկարներն ու տեսանյութերը:

Ֆեյսբուքյան տեսաուղերձում մայրը նշում է, որ ամսի 14-ին տաքսիով Դավիթ Բեկ փողոցի՝ Թոխմախի գերեզմանների մոտից գնացել է Զեյթուն՝ Ռայնիս փողոց:

Նա նաև խնդրում է հեռախոսի սպասարկման կետերի աշխատողներին չփչացնել այն, եթե գնալ են, թող իմաց տան, ինքը կգնի հեռախոսը: Հեռախոսը samsung A8 է, սև գույնի: