Տոմսկում Ан-28-ի արտակարգ վայրէջքի ժամանակ հրամանատար Անատոլի Պրիտկովը կոտրել է ոտքը:

Նշվում է, որ սա ամենալուրջ վնասվածքն է, որն արձանագրվել է այս միջադեպի արդյունքում:

Ուղևորների և անձնակազմի մնացած անդամները չեն վիրավորվել: Փրկարարները նրանց տեղափոխելու են Տոմսկի հիվանդանոց, որտեղ նրանց հետազոտելու են բժիշկները:

Հիշեցնենք, որ Ан-28-ի հետ կապը կորել էր երեկ, Կեդրովից թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիռում եղել է 19 մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ: Փրկարարները գտել են ինքնաթիռի արտակարգ վայրէջքի վայրը: