Երեկ, ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել է նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը:

Տեղում է եղել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված պարկուճներ:

Դեպքի վայրում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արամ Այվազյանի և բաժնի պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում