1999թ. փետրվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը ահա այսպիսի երկարաժամկետ ռազմավարական պլանավորում ենթադրող հանձնարարական էր տալիս իր երկրի պատմաբաններին.

«Սրանից հետո պետք է այնպիսի աշխատանքներ ստեղծվեն, որոնք հետևողական և շարունակական ձևով կապացուցեն, որ այժմ Հայաստանում գտնվող տարածքները պատկանում են Ադրբեջանին։ Մենք դա պետք է անենք։ Մենք պետք է մեր ապագա սերունդների համար մի ճանապարհ բացենք։

Մենք չենք կարող համակերպվել առկա իրողության հետ։ Պատմությունը մեծ բան է։ Այս հարյուրամյակում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքը հաջորդի ընթացքում կարող է փոխվել։ Մենք պարզապես պետք է դա գրքերում արտացոլենք։ Պատմությունը ցույց կտա, թե այդ ամենը երբ կամ ինչքանով հնարավոր կլինի իրագործել»։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի էջից