Շուշիի առնչությամբ պիտի խոսվի Շուշիի մասին, Սյունիքի առնչությամբ՝ Սյունիքի մասին, իսկ Տավուշի դեպքում՝ Տավուշի: Նվիրումը այս պարզունակ մտայնությանը ընդունակ է իսպառ վերացնել թե խոսակցության առիթ այդ վայրերը, թե մեզ՝ խոսողներիս: Ուստի, պատրաստվենք առարկայական խոսել Կիպրոսի Վարոշայի եւ մնացած «վարոշաների» մասին


Հունական կառավարությանը մոտ Կաթիմերինի օրաթերթին տված պատասխանների համաձայն, որոնք ի դեպ մատուցվել էին ընդամենը 6-րդ էջում, Թուրքիայի նախագահականի մամլո պատասխանատու Ֆախրետտին Ալթունը Էրդողանի հուլիս 19-ի այցին ընդառաջ պնդել է, որ «Կիպրոսում իրատեսական է թուրք եւ հույն համայնքների միայն բաժան խաղաղ գոյակցությունը՝ երկու առանձին պետություններում»: Այսպիսով Անկարան Կիպրոսի խնդիրը փակված է համարում իր օգտին: Եվրամիությունը եւ Նիկոսիան կողմնակից են կղզու պետականության դաշնային կազմակերպմանը:

Ի ամրապնդումն իր բաժանիչ դիրքորոշման, նախագահ Էրդողանը սեւեռված է զբոսաշրջության համար լիովին բանալ ուրվական-քաղաք Ֆամագուստայի 1974-ից ի վեր փակ Վարոշա երբեմնի շքեղ թաղամասը: Բնականաբար, այս քայլը Նիկոսիայում, Վաշինգտոնում եւ ԵՄ մայրաքաղաքներում պիտի դիտվեր իբրեւ չեզոք գոտու թրքացումը «օրինականացնող» անթաքույց փորձ:

Էլ ինչ բազմամյա խնդիր է «փակ»

Հիշենք, որ ՌԴ եւ այսպես կոչված «Ադրբեջանի» նախագահներ Պուտինի եւ Ալիեւի պնդումներով արդեն փակ է նաեւ Արցախի խնդիրը, ինչը Բաքվի պարագլուխը հուլիս 18-ին չի զլացել հայտարարել նաեւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելին:

Աառավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում