Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանին:

Ջիվան Գասպարյան կրտսերը հուզված նշել է. «Ամենամեծ գործն այն է, որ ես իր գործը շարունակեմ: Նա արդեն իր օրհնությունը տվել էր, որ ինձ մոտ ստացվում է: Սիրով եմ դա անում»:


Նա տեղեկացրել է, որ հուղարկավորությունը կլինի Հայաստանում հուլիսի 24-ին, Ջիվան Գասպարյանը կթաղվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Նշենք, որ հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ մահացել է մեծ երաժիշտը։