Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին․ «Խորապես մտահոգիչ իրադարձությունները շարունակվում են հայ-ադրբեջանական պետական սահմանին։ Կրկնում ենք զսպվածության, սահմանային հարցերում կառուցողական փոխգործակցության մեր կոչը՝ նախքան նոր զոհերի գրանցվելը։ Եվրոմիությունը պատրաստ է աջակցել կողմերին»,- գրել է նա։