«Զգացողությունը, որ կարող ենք Ադրբեջանին ծնկի բերել, միայն իմ մեջ չէ՝ բազմահազար հայ մարդկանց մեջ կա այդ համոզումն ու գիտակցությունը, որ ունենք այդ հնարավորությունը: Հնարավորությունը միայն ազգի մասին չէ, նաև մտքի մասին է»,- հայտարարել է ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Այս ամենը հնարավոր է ի մի բերել միայն այն դեպքում, երբ հաջողվի Երևանում ունենալ ազգային գլուխ»,- ասել է նա: