ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին փոխզիջումային որոշումների համար, որոնք կիրառվում են Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման համար:

«Իհարկե կարևորագույն հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը: Գիտեմ, որ Դուք դրան մեծ ժամանակ եք տրամադրում»,-ասել է Պուտինը:


Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին, որ այս իրավիճակում փոխզիջումային որոշումներ են գտնվում, որոնք միշտ ամենադժվարն են:


«Սակայն, եթե մենք ուզում ենք, իսկ մենք ուզում ենք, որ կարգավորում լինի, պետք է գնանք այդ ճանապարհով: Մինչ այս պահը մեզ հաջողվում է դա անել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ ուրախ է Ալիևին տեսնելու համար: