Ավստրալիայի Բրիսբեն քաղաքն ընտրվել է 2032 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք։ Այս մասին ասվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) Twitter-յան էջում։
Որոշումն ընդունվել է Տոկիոյում ՄՕԿ-ի համաժողովում կայացած քվեարկության ժամանակ: Բրիսբենը խաղերի անցկացման միակ թեկնածուն է եղել։ Ավելի վաղ 2032-ի խաղերն ընդունելու իրավունքի համար պայքարից դուրս էին մնացել Չինաստանի Չենդու և Չունցին քաղաքները, Քաթարի մայրաքաղաք Դոհան, Բուդապեշտը, Գերմանիայի Ռեյն-Ռուր շրջանը, ինչպես նաև Սեուլը՝ Փհենյանի հետ միասին:
Ավստրալիան 2 անգամ ընդունել է Օլիմպիական խաղերը։ Դրանք 1956 թվականին անցկացվել են Մելբուռնում և 2000-ին՝ Սիդնեյում։
Հիշեցնենք՝ 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կսկսվեն հուլիսի 23-ին Տոկիոյում և կտևեն մինչև օգոստոսի 8-ը։