Լրագրող Վարդ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որքան էլ կոպիտ հնչի՝ պատերազմը անգրագիտության հետևանք է, գրագետ քաղաքականությունը երբեք չի հանգեցնում պատերազմի։ Եվ խոսքը միայն արտաքին քաղաքականության մասին չէ, մանավանդ, որ այն միշտ սկսվում է տանը։ Եվ կարիք չկա պատմական էքսկուրսների, ահա, այս պահին էլ մենք ժամ-ժամ մոտեցնում ենք պատերազմը և դարձյալ՝ մեր անգրագիտության պատճառով։ Որտեղ է հետպատերազմյան մեր սառը, վերլուծական աշխատանքը, երբ նոր պատերազմն արդեն մեր դռանն է։
Հարցեր կան, որ հազար պատասխան արժեն՝ որտե՞ղ են մեր հարցերը՝ երբ է, ի վերջո, պարզվելու, թե ինչ է կատարվել բուն ռազմաճակատում, երբ հայտնի գեներալներն իրար հերթ չտալով խոսում են ինչ-որ դավադրությունների մասին և անգամ պարզ չէ, թե ասենք՝ ով էր Շուշիի ռազմագործողության գլխավոր պատասխանատուն և ինչպես ընկավ մեր անառիկ ամրոցը։ Անգրագիտության մեկ այլ՝ փայլուն դրսևորում է այն, որ պատերազմի ընթացքում հակառակարոդն անարգել կիրառում էր միջազգային կոնվենցիաներով արգելված ֆոսֆորային ու կասետային զինատեսակներ և երկրում չի գտնվում մի խելքը գլխին փաստաբան, որ գոնե միջազգային հետախուզում կիրառվի պատերազմի հանցագործների նկատմամբ։ Հա՜, մոռացել էի, կներեք, մեր ճտպտան փաստաբանական կորպուսը խիստ զբաղված է արալեզությամբ, բա ո՞վ լիզի Քոչարյանի բյուրավոր հանցագործությունների հետքերը և բարձրացնի քաղաքական պատվանդան։ Հարց է, չէ՞․․․ բա չէ՝ էն տուտուց Ալիևի նման, որն այս պահին ՀՀ 300 քաղաքացու միջազգային հետախուզման տակ է պահում»: