Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ Վայք քաղաքի բնակիչներ, սրտի խորը կսկիծով հայտնում ենք, որ 44-օրյա պատերազմում անհայտ կորած Իսահակ Սամվելի Սիմոնյանի աճյունը գտնվել է:

Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 23-ին, ժամը 12:30-ին, Եռաբլուրում։

Իսահակը ծնվել է 1995թ-ին։ Հոկտեմբերի 9-ին մեկնել և մասնակցել է Ջրականում մղվող մարտերին։ Հոկտեմբերի 12-ից համարվել է անհայտ կորած։ Որոնողական աշխատանքների արդյունքում հուլիսի 18-ին գտել են աճյունը։

Ցավակցում ենք Իսահակ Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ընկերներին, մտերիմներին այս անդառնալի և խիստ անժամանակ կորստի համար:

Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել երիտասարդ, կյանքի բերկրանքը լիարժեք չզգացած մարդու, առավել ևս Հերոսի կորստի դեպքում:

Աստված հոգիդ լուսավորի Իսահակ ջան...