Հայ հոգեւորականներին Ադրբեջանն արդեն 3 ամիս է՝ արգելում է Դադիվանք մուտք գործել։ Արգելված է անգամ վանական համալիրի տարածքը մտնել։ Բաքուն արգելել է նաեւ ուխտավորների մուտքը Դադիվանք։

Խոսքը Արցախի «ռուսական» գոտում գտնվող եկեղեցիների մասին է: «Ադրբեջանական» գոտում, այսինքն Բաքվի զինվորական վերահսկողության տակ գտնվող ԼՂՀ զավթած տարածքներում, դրությունը ավելի ծանր է:


Լրագիրը բազմիցս անդրադարձել է Դադիվանքի եւ ընդհանրապես Արցախի հայկական եկեղեցիների խնդրին, ինչը Բաքվի քմահաճույքների խնդիրը չէ։ Տեղի է ունենում Արցախի հայկական եկեղեցիների յուրացում․ հայտնի է յուրացնողը՝ ՌՊՑ (Մոսկվայի պատրիարքարան, Կիրիլ միտրոպոլիտ) եւ յուրացնող երկիրը՝ ՌԴ։ «Գաղափարական» եւ օպերատիվ աշխատանքը դրված է ՌԴ համապատասխան կառույցների եւ ՌՊՑ Բաքվի թեմի վրա։ Բոլորովին վերջերս, դեսպանների այցին զուգահեռ «ադրբեջանի» կրոնական համայնքների ներկայացուցիչներն այցելել են Շուշի, որտեղ Բաքվի թեմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Արցախում հայկական եկեղեցիներ չկան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում