«Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով։ Ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը: Հայաստանը վերահաստատում է Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման եւ ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ», ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վերոգրյալից կարելի է հանգել մի քանի եզրակացության. 1․ Հայաստանի կառավարությունը մինչ այժմ եռակողմ հայտարարությունը համարում է հիմնական փաստաթուղթ, 2․ Կառավարությունը Սոթք-Խոզնավար գիծը, որը նախկինում Հայաստանը կապում էր Արցախի Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հետ, համարում է Ադրբեջանի հետ նոր սահման, 3. Հայաստանը խոսում է սահմանազատման մասին՝ չհիշեցնելով Արցախի կարգավիճակի հարցը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում