«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում, անհայտ պատճառներով, անհետացած 2 հայ զինծառայողների մասին։

Թե սա ինչ վտանգավոր ազդանշաններ է փոխանցում հանրությանը սահմանագծի առանձին հատվածներում, զինված ուժերում տիրող իրավիճակի մասին, դեռ չեմ խոսի։ 
Չնայած առանց այդ էլ ամեն ինչ շատ պարզ է։

Սրանք մտածում են, որ հայեցակարգեր մշակել/ընդունելով կամ ծառայություն կրճատելով կարողանալու են բարեփոխման իմիտացիա ստեղծել։ 
Իրականում ինչպես մյուս համարգերում զրոյացման գործընթաց է»։