ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ 2021 թվականի հունվար ամսին Արթուր Սարգսյանն Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում գտնվող «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակիդ զգալի չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ հունվարի 6-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, միայնակ գնացել է նշված եկեղեցի և ապօրինի մուտք գործել եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ, այն է՝ պտուտակահանով կոտրելով գանձանակի փականք, ձեռքը մտցրել է գանձանակի մեջ և այնտեղից գաղտնի հափշտակել 5200 դրամ գումար։

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ Արթուր Սարգսյանը 2021 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, կրկին միայնակ գնալով «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի, նույն եղանակով ապօրինի մուտք է գործել եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ և այնտեղից գողացել 4300 դրամ գումար։Այնուհետև՝ 2021 թվականի հունվարի 15֊ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Արթուր Սարգսյանը, իր հանցավոր մտադրությունը շարունակելու դիտավորությամբ, կրկին միայնակ գնալով «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի, նույն եղանակով ապօրինի մուտք է գործել եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ, որի մեջ, սակայն, երկու դեպքում էլ գումար զինելու պատճառով չի կարողացել գումար հափշտակել։

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ Արթուր Սարգսյանը 2021 թվականի հունվարի 28-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կրկին միայնակ գնալով «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի, նույն եղանակով ապօրինի մուտք է գործել եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ և այնտեղից գողացել 800 ՀՀ դրամ գումար։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ Արթուր Սարգսյանը 2021թ. հունվարի 6-ից մինչև հունվարի 28-ը ներառյալ ժամանակահատվածում «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ ապօրինի մուտք գործելով գաղտնի հափշտակել է զգալի չափերով՝ 10.300 ՀՀ դրամ գումար։